Ոստիկաններից մեկի մոտ կա կողերի կոտրվածք .փոխոստիկանապետ

Pokhvostikanapet

ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ոստիկանության ներկայացուցիչներին տրված պարգևավճարներին, նշեց, որ դա օրենքին համապատասխան գործողություն է:

«Պարգևավճարի հետ միասին ոստիկանի միջին աշխատավարձը կազմում է 215 հազար դրամ: Դա աշխատանքային գործընթաց է, տարվա մեջ կարող են լինել պարգևատրումներ: Ոստիկանները պարգևատրվել են մայիսին, մոտ 2,5 միլիարդ դրամի չափով, պարգևատրվել են ՀՀ ոստիկանության բոլոր աշխատակիցները»,- հայտնեց նա:

Անդրադառնալով այն խոսակցություններին, որ մարզերից այս օրերին ոստիկաններ են բերվում մայրաքաղաք՝ փոխոստիկանապետն ասաց՝ դա արվում է հասարակական կարգը պահելու համար, քանի որ Երևանում ցույցեր են ընթանում:

Դիտարկմանը՝ ոստիկանները անհամաչափ ուժ են կիրառում, նույնիսկ անչափահասների նկատմամբ, Մովսիսյանը նշեց՝ դա իրենք (ընդդիմադիրները) են ասում, թե բիրտ ուժ է. «Ոստիկանները մարդկանց բերման են ենթարկում: Իսկ անչափահասների մասով մի հարց տամ. ի՞նչ գործ ունի այնտեղ անչափահասը: Անչափահասին, ում տեղափոխել էին հիվանդանոց, ոչ մի լուրջ բան չի եղել, ես անձամբ եմ հետաքրքրվել, հիվանդանոցում առաջին օգնություն է ցուցաբերվել: 6 ոստիկան է տեղափոխվել հիվանդանոց և 5 քաղաքացի: Ոստիկաններից մեկի մոտ կա կողերի կոտրվածք»:

 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…