Նավթի մասնակի էմբարգո, «Սբերբանկի» անջատում SWIFT-ից․ նոր պատժամիջոցներ

Embargo

  ԵՄ առաջնորդները երկուշաբթի ուշ երեկոյան համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը նախատեսում է մասնակի էմբարգո ռուսական նավթի ներկրման վրա և «Սբերբանկի» անջատում SWIFT համակարգից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «ԵՄ ռուսական նավթի արտահանումն արգելելու մասին համաձայնագիրն ընդգրկում է Ռուսաստանի նավթի ներմուծման ավելի քան երկու երրորդի կրճատում, ինչը ռազմական մեքենայի ֆինանսավորման ամենամեծ աղբյուրն է: Սա առավելագույն ճնշում է Ռուսաստանի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար», – թվիթերում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Էմբարգոն վերաբերում է ծովով առաքվող նավթին։ ԵՄ-ն որոշել է առայժմ թողնել ներմուծումը «Դրուժբա» խողովակաշարով, որից կախված է Հունգարիան։ Հենց այս երկիրն էր դեմ Ռուսաստանի նկատմամբ նավթի լիակատար էմբարգոյի ներդրմանը։ Շառլ Միշելը ամփոփիչ ասուլիսում ասել է, որ խողովակաշարերով ռուսական նավթի ներկրումը թողնելու որոշումը ժամանակավոր է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝  factor.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…