Երևանում 25-ամյա վարորդը Mercedes-ով «Հին էրիվան»-ի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին.

Vraert

  Այսօր՝ հունիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Արտյոմ Մ-ն իր վարած Mercedes C300 մակնիշի ավտոմեքենայով Թումանյան փողոցում՝ «Հին Էրիվան»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 23-ամյա Ալբերտ Ե-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։  Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել և տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկներ Արմեն Մկրտչյանը, Արամ Խաչատրյանը և կրտսեր պարեկներ Գոռ Գաբոյանն ու Արման Խալաթյանը։ 

  Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում. shamshyan.com 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…