Իրանի սկզբունքն է պաշտպանել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը, այդ թվում՝ միջազգային սահմանները. Ռայիսին՝ Փաշինյանին

Iran

 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը:

Մասնավորապես, Ռայիսին հայ-իրանական շարունակական խորհրդակցությունները համարել է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների կարևորության ու խորության նշան:

«Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքն է պաշտպանել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը, այդ թվում՝ միջազգային սահմանները, հարգել երկրների ազգային ինքնիշխանությունը, ամրապնդել տարածաշրջանների միջև հաղորդակցման ենթակառուցվածքները»,- ասել է Իրանի նախագահը:

Նա էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտում հայ-իրանական երկկողմ ու բազմակողմ համագործակցությունն ընդլայնելու կոչ է արել՝ ընդգծելով, որ այդ կապերը կամրապնդեն տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունը, տնտեսությունն ու առևտուրը:

«Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության շուրջ բանակցությունների առաջընթացին»,- ընդգծել է Ռայիսին՝ հույս հայտնելով, որ դեռևս առկա խնդիրները կկարգավորվեն խաղաղ կերպով՝ համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների, հարգելով երկու երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Հայաստանի վարչապետը բարձր է գնահատել Իրանի սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանային զարգացումների հարցում՝ տարածաշրջանում Իրանի դերակատարումը կարևոր ու արդյունավետ որակելով: Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը շահագրգիռ է ընդլայնելու տնտեսական, առևտրային, քաղաքական ու մշակութային համագործակցությունն Իրանի հետ: Նա նաև ողջունել է Թեհրանում հնարավորինս շուտ 3+3 ձևաչափով գագաթնաժողովի անցկացումը:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…