Վերջնաժամկետը հունիսի 3-ն է. Իշխան Սաղաթելյան

Ishxan

  Երեկ Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» հրավիրած հանրահավաքին հաջորդեց երթը։ «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանն ասաց, որ գոյացել է ջրբաժան և այն վերաբերում է հայկական պետականության կենսական շահերին։

«Ջրբաժանի մի կողմում արժանապատվություն և կարողություններ ունեցող մարդիկ են, ովքեր պատրաստ են հանուն պետականության զոհաբերել անձնական շահերը և լծվել նոր որակի պետության կերտման ծանր, բայց արժանապատիվ գործին։

Ջրբաժանի մյուս կողմում անվերջ մեզ խաբած, սեփական ժողովրդի օրակարգին ու պետական շահերին դավաճանած, պատերազմում պարտված իշխանական խունտան է, որը պատրաստ է զիջել ամեն ինչ։

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այսօր երթեր ու հանրահավաք չկան, սակայն երկուշաբթի առավոտյան խաղաղ անհնազանդության ակցիաները կշարունակվեն․«Երկուշաբթիից ուրբաթ պետք է կրկնապատկենք ուժերը, ավելի համախմբվենք ու հասցեական գնալու ենք դռնեդուռ, բոլորը պետք է դիրքորոշում հայտնեն, ու դրա վերջնաժամկետը հունիսի 3–ն է, մինչև հունիսի 3–ը պետք է բոլորն իրենց դիրքորոշումը հայտնեն։ Սա ջրբաժան է, պետք է հայտնեն իրենց դիրքորոշումը՝ քաղաքացիական հասարակությունները, կուսակցությունները, արտախորհրդարանական ուժերը։

Ինչ վերաբերում է անելիքներին, ապա երկուշաբթի օրվանից՝ ժամը 11։00–ից, մի քանի ուղղություններով մեր գործողությունները շարունակում ենք։ Բոլորը՝ սկսած խմբակցություններից, վերջացրած կառավարության անդմաներից, պետք է պատասխան տան, մենք պետք է հասկանանք, թե ով է ժողովրդի կողմ, ով՝ ժողովդրի դեմ․ նորից եմ ասում հունիսի 3–ը ջրբաժան է»։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…