Ղարաբաղը Հայաստանի հետ բանակցում է ԼՂ ճանաչման շուրջ

Arcakh Hayastan

  Լեռնային Ղարաբաղի  պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ Հայաստանի հետ բանակցություններ են ընթանում ԼՂ ճանաչման շուրջ։ «Հայաստանի հետ բանակցություններ են ընթանում, շփումներ են իրականացվում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ, սակայն ներկայումս այդ հարցում առաջընթաց դեռ չկա»,- Բեգլարյանի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։ Նա նաև նշեց, որ իրականում կարելի է ասել, որ Հայաստանն արդեն ճանաչել է Ղարաբաղը, քանի որ Երևանի և Ստեփանակերտի միջև պահպանվում են հորիզոնական կապեր՝ «որպես հավասարը հավասարի հետ»։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…