Կառավարության ամառանոցներ գնալը ակնհայտ ագրեսիվ քայլ էր, և ընդդիմության առաջնորդները դա արել են գիտակցված. Իոաննիսյան

Mitumnavor brnutyun
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մահակներ և ԱԶՍ-40 «Սվիրել» լուսաձայնային նռնակների մոտ 5 կրակոց

Կառավարության ամառանոցներ գնալը ակնհայտ ագրեսիվ քայլ էր և ընդդիմության առաջնորդները դա արել են գիտակցված։ Բնականաբար դա կարող էր լինել խաղաղ երթի կամ հավաքի տեսքով, բայց ոչ վերջին շաբաթների հռետորաբանության ֆոնին։

Եվ զարմանալի չէ, որ մի ամսից ավել բռնության հռետորաբանություն լսած հավաքի մի շարք մասնակիցներ սկսեցին ագրեսիվ (ոչ խաղաղ) պահվածք դրսևորել։ Ընդորում, հատկանշական է, որ այդ ոչ խաղաղ պահվածքը առաջնորդների կողմից չէր կանխվում (կանխման իմիտացիան և կանխումը տարբեր բաներ են)։

Այդուհանդերձ, ոստիկանությունը, նախքան «Սվիրել» ԱՍԶ-40 լուսաձայնային նռնակներ կրակելը պետք է աներ հնարավոր ամեն ինչ` հավաքը խաղաղ հուն վերադարձնելու կամ բախումը կանխելու համար (օրինակ` բախումից խուսափելու համար Ոստիկանությունը կարող էր փշալարով տարանջատեր իրեն ակնհայտ ագրեսիվ տրամադրված ցուցարարներից)։

Այլ կերպ ասած, ընդդիմության առաջնորդները արեցին ամեն ինչ, որ բախում տեղի ունենա, իսկ ոստիկանությունը չկարողացավ դա կանխել։

Հ.Գ. Մարմնական վնասվածքներ ստացածներ կան թե ցուցարարների և թե ոստիկանների շարքերում»։

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…