Պարզաբանում՝ Ռիայի հետ իմ հարցազրույցի վերաբերյալ… Արտակ Բեգլարյան

Parzabanum
 Պարզաբանում՝ Ռիայի հետ իմ հարցազրույցի վերաբերյալ…
Ռուսական Ռիա լրատվական գործակալությունը այսօր սկսեց հրապարակել հատվածներ օրեր առաջ ինձ հետ ունեցած ծավալուն հարցազրույցից: Հրապարակված նյութերից մեկում հետևյալ մեջբերումը ամբողջապես չի ներկայացրել իմ միտքը՝ թարգմանության տեխնիկական խնդիրներով պայմանավորված.
«Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ բանակցություններ են տարվում, շփումներ են իրականացվում, սակայն ներկայում տվյալ հարցում առաջընթաց չկա»:
Ահա նյութի հղումը՝ https://ria.ru/20220603/priznanie-1792775242.html…

Իրականում ես նկատի ունեի, որ Հայաստանի Հանրապետության հետ միշտ էլ շփումներ են իրականացվում Արցախի Հանրապետության ճանաչման հնարավորության շուրջ: Ուստի, կխնդրեի լրատվամիջոցներին այս պարզաբանումս հաշվի առնել տվյալ նյութը հրապարակելիս:

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…