Ոստիկաններին ծանր վիրավորանք հասցնելու և բռնություն գործադրելու, ոստիկանի հաշվեցուցակային զենքին և հատուկ միջոցներին տիրանալու փորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. երկու անձ ձերբակալվել է

Viravorum

 

 ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ ոստիկանության ծառայողներին առերևույթ ծանր վիրավորանք հասցնելու և բռնություն գործադրելու, ոստիկանի ծառայողական զենքին և հատուկ միջոցներին տիրանալու փորձի  բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվկյալներով, 2022թ. հունիսի 3-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ծառայողները Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրում, վարչական իրավախախտում կատարելու համար, կանգնեցրել են «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան, որից հետո պարզվել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը գտնվում է ակնհայտ ոչ սթափ վիճակում:

Ոստիկանները, օրենքով սահմանված կարգով, նախաձեռնել են վերջինիս սթափության վիճակի ստուգման գործընթաց, ինչը նկատել են հիշյալ ավտոմեքենայի վարորդի համագյուղացիները և խոչընդոտել իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկաններին. վիճաբանել են նրանց հետ, հայհոյել, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել ոստիկանների մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ ու ֆիզիկական ցավ, պատռել են ծառայողական համազգեստները, նրանցից մեկը փորձել է տիրանալ ոստիկաններից մեկին ամրակցված հաշվեցուցակային զենքին և հատուկ միջոցներին, իսկ մյուսը հարվածել և վնասել է ծառայողական ավտոմեքենաները:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով: Ոստիկանության հինգ ծառայողներ ճանաչվել են տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ: 

Միջադեպին մասնակից անձանցից երկուսը ձերբակալվել են: Նախաքննության ընթացքում առգրավվել են ոստիկանների վնասված համազգեստները, ինչպես նաև՝ վիճաբանության մասնակիցների հագուստները, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ   նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…