Ալի Բաբաջան. «Էրդողանի դարաշրջանն ավարտվել է»

jan

  Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը, որն այժմ ընդդիմադիր «DEVA» կուսակցության առաջնորդն է, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործունեությանն է անդրադարձել։

Ըստ Բաբաջանի՝ Էրդողանը փորձում է մարդկանց համոզել, որ եթե հանկարծ ինքը չլինի, Թուրքիան էլ չի լինի։

«Այդպես չէ,-գրում է Բաբաջանը,- Թուրքիան հավասար չէ Էրդողանին։ Թուրքիան Էրդողանից շատ ավելի մեծ է։ Առհասարակ Թուրքիան շատ ավելի մեծ է, քան որևէ մեկը։ Ոչ ոք թող չփորձի մարդկանց խաբել նման բառախաղերով»։

Ընդդիմադիր կուսակցապետը հիշեցրել է, որ վերջին 25 տարում Թուրքիան չի ունեցել այնքան գնաճ, որքան հիմա։  Թուրքական լիրայի արժեզրկման ամենակարևոր պատճառն այն է, որ Էրդողանը սկսեց կառավարել Կենտրոնական բանկը ու սխալ ցուցումներով սխալ գործողությունների մղեց պատկան մարմիններին։

Ալի Բաբաջանի համոզմամբ՝ հիմա Թուրքիայում կա ուժեղ կադրային կազմ, որն Էրդողանից շատ ավելի լավ կկառավարի երկիրը։

«Էրդողանի դարաշրջանն ավարտվել է։ Ուղղակի հիմա նա պիտի մի հարմար վայրում վայրէջք կատարի»։

Աղբյուր` ermenihaber.am

 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…