Մի փոքրիկ դրվագ, որ էլ ավելի լավ պատկերացնեք` ինչ կրկեսում ենք: Ուրեմն Հայաստան է գալիս… Արթուր Դանիելյան

Krkesi masin
  Մի փոքրիկ դրվագ, որ էլ ավելի լավ պատկերացնեք` ինչ կրկեսում ենք: Ուրեմն Հայաստան է գալիս Մոնտենեգրոյի նախագահը, և մեր հույժ հայրենասեր փրկիչները, էդ մարդու կորտեժի հետևից ընկած, ամեն տեղ հիստերիկանում են: Սա իհարկե ոչ Հայաստանի, ոչ էլ առավել ևս Արցախի հետ որևէ կապ չուներ, ինչպեսև սրանց արած բոլոր քայլերը:
Օրերս կայանալիք Լավրովի այցը Սերբիա չեղարկվում է, քանի որ Մոնտենեգրոն փակել է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար: Ռուսները շաբաթներով ամեն ձև փորձում էին շորթել մուտքի թույլտվությունը, բայց տապալվեցին:
Հիմա նույն Լավրովը պիտի Երևան գա ու բնական է` ոչ մեկ, ոչ մի «ակցիա» չի իրականացնելու էդ առիթով: Թեպետ, ոչ թե Մոնտենեգրոն էր Ադրբեջանի զենքի (այդ թվում, ըստ ամենայնի, սպիտակ ֆոսֆորի) 70%-ը մատակարարել, իսկ մեզ նույնիսկ մեր գնած ՀՕՊ-ը չտվել, այլ` Ռուսաստանը: Հենց մոսկովյան ակադեմիաներում են սովորել մեր ՊՆ-ի ու ԱԱԾ-ի բոլոր բարձրագույն սպաները, ոչ թե Պոդգորիցայում: Վերջիվերջո հենց Մոսկվան է ասում, որ Արցախը Ադրբեջանի մաս է, և որ կարգավիճակի հարցը քննարկելու կարիք չկա, իսկ ԵՄ-ն ասում է՝ կա:
Մեր պուտանկեքն աշխարհի ամենահավատարիմ պուտանկեքն են: Ոչ մի պուտանկա իր սուտինյորին տենց չի պաշտում, ոնց պաշտում են մեր «փրկիչները»:

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…