Համակարգչային հանցագործությունների կտրուկ աճ է նկատվում. Արցախի ՆԳ նախարարությունը քաղաքացիներին զգոնության կոչ է անում

Hainmakargchay
 Հունիսի 9-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Հ.-ն (ծնված 1995թ.) ԱՀ ոստիկանության Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է դիմել, որ հունիսի 6-ին իր հետ «WhatsApp» հավելվածի միջոցով կապ է հաստատել անհայտ օգտատերը և պատրաստակամություն է հայտնել գնել իր կողմից «List.am» հայտարարությունների կայք էջում տեղադրված մուլտհերոսների հագուստները, որի ընթացքում նամակագրության միջոցով անհայտ օգտատերը ուղարկել է կեղծ «Հայփոստ»-ի առցանց վճարման հղում, որի համապատասխան դաշտում ինքը լրացրել է իր բանկային քարտի ամբողջական տվյալները և «ArCa» համակարգի կողմից ստացված անվտանգության գաղտնի կոդը, որը հնարավորություն է տվել «AmeriaGroup» ՓԲ ընկերության պլաստիկ բանկային քարտը կցել այլ էլեկտրոնային դրամապանակի և տնօրինել քարտում առկա գումարին։
Նշված եղանակով անհայտ անձը հափշտակել է բանկային քարտում առկա 49.000 ՀՀ դրամ գումարը, ինչի արդյունքում իրեն պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը:
Առցանց տիրույթում խաբեության զոհ չդառնալու համար ԱՀ ՆԳ նախարարությունը հորորում է չտրվել խաբկանքի, կեղծ կայքերում չմուտքագրել բանկային քարտի տվյալները կամ գաղտնաբառերը:
Նմանատիպ իրավիճակում հայտնվելիս անհապաղ դիմել իրավապահ մարմիններին։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…