Դոնեցկում մահապատժի են դատապարտվել Ուկրաինայի զինված ուժերում կռված երկու բրիտանացի և մարոկկացի

Mahapatij

  Դոնեցկի դատարանը բրիտանացիներ Շոն Փիններին և Էյդեն Ասլինին, ինչպես նաև Մարոկկոյի քաղաքացի Սաադուն Բրահիմին մեղավոր է ճանաչել վարձկանության, իշխանությունը բռնությամբ զավթելու փորձի, ինչպես նաև ահաբեկչական գործունեություն իրականացնելու նպատակով վերապատրաստվելու համար՝ գրում է BBC-ն։

Երեքն էլ Ուկրաինայի զինված ուժերի անդամներ են, որոնք պայմանագրեր են կնքել մինչև ռուսական հատուկ ռազմական գործողության սկիզբը։ Նրանք առնվազն մի քանի տարի ապրել են Ուկրաինայում, նրանցից մեկն ունի ուկրաինական անձնագիր։ Երեքն էլ մահապատժի են դատապարտվել։

Բրիտանական իշխանությունները ԴԺՀ-ին հորդորել են «գթասիրտ լինել» գերի ընկած բրիտանացիների հանդեպ։ Իսկ փոխվարչապետ Դոմինիկ Ռաաբը խոստացել է ներկայացնել բոլոր անհրաժեշտ բողոքները՝ դատավճիռը վիճարկելու համար։

Շոն Փիններն ու Էյդեն Ասլինը, ավելի վաղ, խնդրել էին վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ օգնել իրենց Ուկրաինայի «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության ղեկավար, քաղաքական գործիչ և գործարար Վիկտոր Մեդվեդչուկի հետ փոխանակելու հարցում: Մեդվեդչուկը ներկայումս կալանքի տակ է դավաճանության կասկածանքով։

Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ «խորապես անհանգստացած է» բրիտանացիների նկատմամբ կայացված մահապատժի վճռով:

Դատապարտվածների փաստաբան Պավել Կոսովանն էլ հայտարարել է, որ իր պաշտպանյալները մահապատժի չէին սպասում և մտադիր են վճիռը բողոքարկել։

1lurer.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…