Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ կասկածում է, որ Բաց հասարակության հիմնադրամը ֆինանսավորվում է Թուրքիայից ու Ադրբեջանից. Իոաննիսյան

Mamijanyan

  Ծանոթացեք. Սա Հայկ Մամիջանյանն է։ Տարիներ առաջ նա անձնական շահի ու կարիերային հաջողությունների ակնկալիքով մտավ ՀՀԿ (դա առանձնապես չէր էլ թաքցնում)։
Այսօր Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ կասկածում է, որ Բաց հասարակության հիմնադրամը ֆինանսավորվում է Թուրքիայից ու Ադրբեջանից։
Ամբողջությամբ հասկանալով սեփական սկզբունքները ծախելու երևույթի նկատմամբ Մամիջանյանի ակնհայտ լոյալ վերավերմունքը` ուզում եմ մի բան հասկանալ։
Ինձ հետաքրքի, թե ըստ Մամիջանյանի, Բաց հասարակության հիմնադրամների գործունեության ստորև թվարկված ոլորտներից ո՞ր մասը կարող էր ֆինանսավորվել Թուրքիայից կամ Ադրբեջանից.
1. Ադրբեջանի ռազմական հանցագործությունների ու հայկական մշակութային կոթողների վերացման մասին զեկույցը,
2. Արտերկրում Ադրբեջանի հակամարդկային քայլերի մասին բարձրաձայնելը,
3. Հրետակոծությունների տակ ադրբեջանցիների ռազմական հանցագործությունների մասին տեղեկությունների հավաքագրում-փաստագրումը,
4. Հայկական գրադարանների թվայնացումը,
5. Հայ առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի ֆինանսավորումը,
6. Մարդու իրավունքների համար պայքարը (այդ թվում` խոսքի ու հավաքների ազատության, որից այդքան լավ այժմ օգտվում է Մամիջանյանը),
7. Ապատեղեկատվության, կեղծ լուրերի դեմ պայքարը, տարբեր լրատվամիջոցների ֆինանսավորումը (այդ թվում` Երկիր մեդիայի),
8. Ընտրակեղծիքների դեմ պայքարը։
Հ.Գ. Ցանկին ավելացրեք ևս երկու գործողություն, որոնց համար ֆինանսավորումը, ըստ ՀՀԿ-ական երիտասարդի, կարող էր գալ թշնամի երկրներից.
9. Սերժ Սարգսյանի` Բադեն-Բադենային վոյաժների մասին լրագրողների հետաքննությունը,
10. Ընտրությունների (2017թ.) ժամանակ 114 տնօրենների կողմից ՀՀԿ-ի համար վարչական ռեսուրսի չարաշահումն ապացուցող հետաքննությունը։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…