Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում զերծ մնալ Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելուց

Koch e anum Turqiain

   Սիրիայի խնդրով ՌԴ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևն արձագանքել է Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությանը:
Ինչպես հայտնի է, Թուրքիան պատրաստվում է Սիրիայում  ռազմական գործողության, որն ուղղված է լինելու Անկարայի կողմից ահաբեկչական համարվող քրդական ուժերի դեմ: 
«Մենք կարծում ենք, որ դա խելամիտ քայլ չի լինի, քանի որ այն կարող է իրավիճակը ապակայունացնել»,- ասել է նա՝ հավելելով, որ Մոսկվան Անկարային կոչ է անում հրաժարվել այդ քայլից և փորձել հարցը լուծել  քաղաքական ճանապարհով: Նաև նշել է, որ Ռուսաստանն այդ հարցում Թուրքիային պատրաստ է աջակցություն ցուցաբերել: 
Գրեթե նույնաբովանդակ հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ զգուշացնելով Անկարային, որ այս ամենը չի նպաստի Սիրիայի անվտանգությանը և կայունությանը: 
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Էրդողանը մեկնարկելիք ռազմական գործողության վերաբերյալ ասել էր հետևյալը.
«Առաջիկայում մենք կսկսենք նոր քայլեր ձեռնարկել մեր հարավային սահմանների երկայնքով 30կմ խորությամբ կիսատ մնացած հատվածներում անվտանգություն  գոտիներ ստեղծելու համար»։
ԱՄՆ-ն ու ՌԴ-ն հայտնել են, որ Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությունը Սիրիայում կարող է հանգեցնել բացասական հետևանքների:
Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…