ՌԴ կառավարության որոշմամբ՝ լրացուցիչ կետ կտեղադրվի գործող մաքսակետից քիչ հեռավորության վրա․ Սանոսյանը՝ Լարսում իրավիճակի մասին

Larsum

 ԱԺ նիստում Գնել Սանոսյանն անդրադարձավ Վերին Լարսում կուտակումներին և հայտնեց հայկական մեքենաների քանակը։

«Բոլորովին վերջերս էկոնոմիկայի նախարարը, իմ տեղակալը, ՊԵԿ աշխատակիցները եղել են Լարսում, ռուսական կողմի գործընկերների հետ բազմաթիվ քննարկումներ են ունեցել՝ վիճակը բարելավելու ուղղությամբ։ Պայմանավորվածություն ունենք. ՌԴ կառավարության համապատասխան որոշմամբ՝ լրացուցիչ կետ կտեղադրվի այսօր գործող մաքսակետից քիչ հեռավորության վրա, որն օրվա ընթացքում 170-200 մեքենա կարող է սպասարկել, որոշակի արտոնություն կլինի ԵԱՏՄ երկրների համար։ Արտոնությունը շատ ավելի մեծ է ԵԱՏՄ երկրների համար, բայց այնտեղ մեկ հերթի որոշակի խնդիր կա։

Մեքենաների քանակը բավականին մեղմվել է»,- ասաց Սանոսյանը։

Նա նշեց, որ այս պահին 400-500 հայկական մեքենա կա այնտեղ։

«Մենք խնդիր ունեինք ժամանակին նաև Ռուսաստանից Վրաստան անցնելու ուղղությամբ, որտեղ արդեն գրեթե խնդիր չկա։ Լավագույն դեպքում մեկ օր են այնտեղ մնում մեքենաները»,- ասաց նա։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…