«Մինսկի խումբը 28 տարվա ընթացքում ոչ մի արդյունքի չի հասել․ եկել է նրանց թոշակի գնալու ժամանակը»․ Ալիև

Aliev

   Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որպես միջնորդ հանդես եկող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը շարունակելու կարիք այլևս չկա։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է նման հայտարարությամբ հանդես եկել։

 «ԵԱՀԿ-ից միջնորդի մանդատ ստացած Մինսկի խումբը 28 տարվա ընթացքում ոչ մի արդյունքի չի հասել։ Այդ պատճառով այն բանից հետո, երբ Ադրբեջանը «լուծեց» ղարաբաղյան հակամարտությունը, Մինսկի խմբի կարիքն այլևս չկա», — ասել է Ալիևը՝ Բաքվում անցկացվող «Համաշխարհային աշխարհակարգի սպառնալիքները» միջազգային ֆորումի ժամանակ։

 Ադրբեջանի բռնապետի խոսքով՝ հատկապես Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պայմաններում «բոլորն են գիտակցում Մինսկի խմբի երեք համանախագահների հանդիպման անհնարինությունը»։

 «Մենք արդեն ստացել ենք ուղերձներ, որ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը չի գործելու։ Եկել է նրանց թոշակի գնալու ժամանակը», — հայտարարել է Ալիևը։

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…