Ադրբեջանին ուղղվող ողջ աջակցությունը ապահովվում է հիմնարար մոտեցմամբ, որ դա հարձակողական նպատակներով չօգտագործվի Հայաստանի դեմ․ ԱՄՆ դեսպանատունը՝ Ադրբեջանին ուղղվող ռազմական օգնության մասին. civic.am

AMN despanatun

 ԱՄՆ-ն շարունակում է ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին։ Այս մասին օրերս հրապարակել էր ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը և նշել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շրջանցել է 907-րդ բանաձևը, որով ԱՄՆ-ի կառավարությանն արգելվում է Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել։ Իսկ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ 2002թ․-ից ի վեր ԱՄՆ նախագահները շրջանցում են Ադրբեջանին ռազմամթերք տրամադրելն արգելող օրենքն ու ռազմական օգնություն տրամադրում Ադրբեջանին։

Civic.am-ը թեմայի վերաբերյալ հարցեր է ուղղել Հայաստանում ԱՄՆ դեսպանությանը։

Խնդրում եմ նշել՝ արդյոք ԱՄՆ-ն ունի՞ փաստեր, որ 44-օրյա արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը չի կիրառել այն ռազմամթերքը, որը տրամադրվել է ԱՄՆ-ի կողմից և որոնք են այդ փաստերը։

Մանրակրկիտ դիտարկելով ԱՄՆ ազգային անվտանգության շահերը և առաջնահերթությունները տարածաշրջանում՝  Կառավարման և ռեսուրսների գծով պետքարտուղարի առաջին տեղակալը երկարաձգել է «Ազատության աջակցման ակտի» 907-րդ բանաձևի շրջանցման դրույթի ժամկետը։ Սա գործողության մեջ է մտել հունիսի 22-ին։

Անվտանգության  ոլորտում Ադրբեջանին ուղղվող ողջ աջակցությունը ապահովվում է հիմնարար մոտեցմամբ, որ դա հարձակողական նպատակներով չօգտագործվի Հայաստանի դեմ և որևէ կերպ չխաթարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորման շուրջ ընթացող  բանակցային ջանքերը։

Արդյոք կա՞ն փաստեր, որ ռազմամթերքը նպատակային է օգտագործվում Ադրբեջանի կողմից և որո՞նք են այդ փաստերը։

ԱՄՆ կառավարությունը շարունակաբար վերանայում և մշտադիտարկում է ԱՄՆ արտաքին աջակցությունը բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին և Ադրբեջանին՝ երաշխավորելու միջոցների պատշաճ տնօրինումն ու համահունչ լինելը ԱՄՆ արտաքին քաղաքականության նպատակներին։

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում. civic.am

Նարա Մարտիրոսյան

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…