2023 թ. հունվարի 1-ից կունենանք կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի բարձրացում․ Փաշինյան

Toshakner

  2023 թվականի հունվարի 1-ից կունենանք կենսաթոշակների բարձրացում: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք կունենանք նաև նվազագույն աշխատավարձի բարձրացում: Նախատեսվում է, որ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից կդառնա 75 հազար դրամ»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ ժողովրդագրական ծրագրերի ոլորտում էլ կա կարևոր փոփոխություն:

«Դուք գիտեք, որ մենք 2020 թվականին որոշում կայացրինք, որ գյուղական բնակավայրերում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար մայրերին տրամադրում ենք նպաստ, այդ թվում՝ չաշխատողներին: Իսկ աշխատող մայրերին գյուղական բնակավայրերում կրկնակի մեծ նպաստ ենք տրամադրում:

Հիմա մենք հանգել ենք նրան, որ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը պիտի ավելացնենք: 28 հազար 600 դրամից պիտի դառնա 30 հազար 700:

Մենք պետք է բոլոր մայրերին մինչև 2 տարեկան երեխայի խնամք տանք, այսինքն՝ անկախ բնակավայրից, անկախ նրանից՝ աշխատող է թե չաշխատող, իսկ գյուղական բնակավայրերում աշխատողներին շարունակելու ենք կրկնակի չափով այդ նպաստը վճարել: Դա նշանակում է, որ նրանք հունվարի 1-ից այդ նպաստը կստանան 61 հազար 400 դրամի չափով»,- ասաց Փաշինյանը:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…