Բայդենն ու Էրդողանը հանդիպել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում

Biden Erdoghan

Մադրիդում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ջո Բայդենը։

Դռնփակ հանդիպմանը թուրքական կողմից ներկա են եղել արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթեին Ալթունը, Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, ինչպես նաև ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը։

Նախքան դռնփակ հանդիպումը, Էրդողանը ողջունելու արարողության ժամանակ անդրադարձել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակին։ Ըստ նրա՝ Ուկրաինայում տեղի ունեցածը բացասաբար է ազդել դեպի համաշխարհային շուկա հացահատիկի ու վառելիքի արտահանման վրա։

Էրդողանը նշել է, որ Թուրքիան այժմ փորձում է ուղիներ փնտրել այս հարցը լուծելու համար:

«Հույս ունենք, որ հավասարակշիռ քաղաքականության միջոցով արդյունքի կհասնենք»,-ասել է Էրդողանը:

Աղբյուր`   ermenihaber.am

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…