Կասկադյորական ավտովթար՝ Իջևանում. ռուսական համարանիշներով Mazda 6-ը հայտնվել է «Ոսկե ձկնիկ» ռեստորանի տարածքում գտնվող արհեստական լճակում.

Vtar

 Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի «Ոսկե ձկնիկ» ռեստորանային համալիրի տարածքում գտնվող արհեստական լճակն ավտոմեքենա է ընկել։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ։  Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Հայկ Մելիքսեթյանն ու Գուրգեն Զիլավյանը։  Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ լճից դուրս են բերել ռուսական համարանիշներով Mazda 6 մակնիշի ավտոմեքենան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն ոստիկանությունը տեղեկություններ է ստացել, որ 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են «Իջևան» բժշկական կենտրոն։ 

shamshyan.com 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…