Թուրքիայում սահամանափավել է Deutsche Welle-ի և «Ամերիկայի ձայնի» թուրքերեն ծառայությունների հասանելիությունը

Sahmanapakum

 Թուրքիայում սահմանափակվել է գերմանական «Deutsche Welle» և ամերիկյան «Ամերիկայի ձայնը» (VOA) լրատվական հարթակների հասանելիությունը։ Պատճառաբանությունն այն է, որ այդ լրատվամիջոցները լիցենզիա ստանալու համար չեն դիմել Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհրդին (RTÜK)։ Այս մասին որոշումը կայացրել է Անկարայի  քրեական դատարանը։

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհրդի անդամ Իլհան Թաշչըն Twitter-ում արած գրառմամբ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ որոշումն ուղղված է մամուլի ազատության սահմանափակմանը։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…