Ասկերանի շրջանի ավելի քան 2000 հա հողատարածք ոռոգման ջուր կունենա․ ԱՀ նախագահ

Vorogman jur

  Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր այցելել է Ասկերանի շրջանի Դահրավ համայնք, ծանոթացել «100 տուն Արցախում» նախագծի ընթացիկ աշխատանքներին։ «Հայտնել եմ, որ դրանց նոր թափ հաղորդելու նպատակով ԱՀ Կառավարությունն ավելի մեծ աջակցություն կցուցաբերի։ Եղա նաև վերջերս շահագործման հանձնված Հիլիսի ջրամբարի տարածքում։ Այն ոռոգովի է դարձրել ավելի քան 300 հա հողատարածք։ Ի դեպ, նախագիծն իրականացվել է պատերազմից հետո, պետական միջոցներով։ Խոշորածավալ մյուս ծրագիրը, որը ևս կյանքի է կոչվել պետական միջոցներով, Սովետարխի ոռոգման համակարգի կառուցումն է, որի մայր ջրատարն ու ջրաբաշխիչ ավազանները շահագործման են հանձնվել շաբաթներ առաջ։ Արդյունքում շրջանի ավելի քան 2000 հա հողատարածք ոռոգման ջուր կունենա։ Նշված ծրագրերի շահառուները մեր հազարավոր քաղաքացիներն են։ Արցախը հայկական պահելու մեր մյուս խոշորամասշտաբ ծրագրերին կանդրադառնամ առաջիկայում»,- մասնավորապես գրել է Հարությունյանը։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…