Բինալի Յըլդըրըմ. «Ղարաբաղի խնդրից հետո Կովկասում բոլոր երկրները արդեն պիտի համախմբվեն»

Qlcscushu

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մասնակցել են «Անկարայի առևտրի պալատի» կողմից կազմակերպված «Թյուրքական աշխարհի խորհրդարանների հիմնադրամը հանուն զոհերի հիշատակման և ոգեկոչման» խորագրով արարողությանը:

Բինալի Յըլդըրըմը ելույթ է ունեցել և խոսել Ղարաբաղի և Հայաստանի մասին:

Նշել է, որ Բալկաններում այսօր իրավիճակը եթե հանգիստ է, ապա դա Թուրքիայի հավասարակշռված քաղաքականության արդյունքն է տարածաշրջանի երկրների նկատմամբ, ինչպես նաև Էրդողանի նախաձեռնողականության արդյունքը: Իբրև դրա լավագույն օրինակ, ըստ Յըլդըրըմի, այն է, որ Ղարաբաղի խնդիրը 26 տարի անց, լուծվեց:

«Մեր տարածաշրջանը՝ Բալկանները, Կովկասը, Կենտրոնական Ասիան, Մերձավոր Արևելքը, չպետք է լինի վայր, որը հիշատակվում է միայն այն ժամանակ, երբ խոսքը խառնաշփոթի, քաոսի, ներքին պատերազմների և ահաբեկչության մասին է լինում: Հակառակը՝ թող վերածվի մի տարածաշրջանի, որտեղ մշտական են բարեկեցությունը, խաղաղությունը և եղբայրությունը: Մեր բոլոր ջանքերը դրա համար են»,- փորձել է հավաստիացնել թուրք պաշտոնյան։

Նրա բնորոշմամբ՝ Կովկասում Ղարաբաղի խնդրից հետո արդեն բոլոր երկրները պետք է համախմբվեն:

«Հայաստանին էլ ենք արել այս կոչը: Ցանկանում ենք, լեզվական, կրոնական, ռասսայական տարբերությունները, տարակարծությունները ոչ թե մեզ բաժանող, այլ միավորող հատկանիշներ լինեն»:

 

Ermenihaber.am

 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…