Ծովագյուղ համայնքում կստեղծվի ուսումնացուցադրական կենտրոն

Covagyugh

  Գործադիրի որոշմամբ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ հասցեում գտնվող անշարժ գույքը հետ կվերցվի և 10 տարի ժամկետով վարձակալությամբ կտրամադրվի Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոնին:

Ըստ հիմնավորման, մարզի գյուղական համայնքների բնակիչների եկամուտների ավելացմանն աջակցելու համար Ծովագյուղ համայնքում ուսումնացուցադրական կենտրոն ստեղծելու նպատակով 2020 թ. մարտից Ճապոնիայի կառավարությունը Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոնին տրամադրել է 54 222 ԱՄՆ դոլար՝ շենքի կապիտալ վերանորոգման և այն ցուցադրական էներգոարդյունավետ կառույց դարձնելու համար, իսկ 2021 թվականի մայիսից GIZ-ը տրամադրել է 17 մլն ՀՀ դրամ՝ տարածքում ցուցադրական այգիներ հիմնելու նպատակով, որից հետո տարածքը ծառայելու է որպես բարեգործական ուսումնացուցադրական կենտրոն։

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ սեփականությունը հանդիսացող Վիճակագրական կոմիտեին ամրացված` Սևան քաղաքում գտնվող շենքից մի տարածք 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի Երկրապահ կամավորականների միությանը: Համաձայն ներկայացված ծրագրի՝ կազմակերպությունն աջակցում է հայրենիքի հզորացման և հայ ժողովրդի անվտանգության գործին, օժանդակում է ՀՀ զինված ուժերի հզորացմանը և պատանիների ու երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, նպաստում է հաշմանդամ, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը: Միության Սևանի տարածքային կառույցը, չունենալով շենքային պայմաններ, չի կարողանում լիարժեք լուծել կառույցի առջև դրված խնդիրները:

Գործադիրն ընդունել է որոշում, որով նատասվում է Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ գյուղի տարածքում գտնվող նախկին պոմպակայանի շենքը և դրա զբաղեցրած տարածքը նվիրաբերել ՀՀ-ին և ՀՀ զինված ուժերի կարիքների համար օգտագործելու նպատակով ամրացնել ՀՀ պաշտպանության նախաարարությանը:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…