Հունաստանի վարչապետը Եվրոպային զգուշացում է արել Թուրքիայի զենք վաճառելու հարցում

Hunastani varchapety

  Հունաստանի վարչապետ Կիրիակիոս Միցոտակիսը Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ ակնարկել է  Թուրքիային զենք վաճառելու արգելանք (էմբարգո) կիրառելու մասին: Այդ հայտարարությունը հնչել է Հունաստան-Թուրքիա լարվածության համատեքստում:

Միցոտակիսը մասնավորապես նա նշել է, որ Թուրքիան բացահայտ կասկածի տակ է դնում Հունաստանի ինքնիշխանությունն այն  դեպքում, երբ ձգտում է դառնալ Եվրամիության անդամ: Այդ ամենը, ըստ Հունաստանի վարչապետ, խիստ անընդունելի է:

«Մի բան հաստատ է. Հունաստանը թույլ չի տա որևէ մեկին կասկածի տակ դնել իր ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Եվ վստահ եմ, որ դուք բոլորդ մեր կողքին կլինեք ընթացող այս պայքարում»,-ասել է նա՝ նկատի ունենալով Թուրքիայից եկող սպառնալիքը:

Միցոտակիսը նաև նշել է, որ եվրոպական երկրները դա պիտի անպայման հաշվի առնեն, երբ երրորդ երկրներին վաճառում են զենք-զինամթերք:

 

Ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…