Բյուջեի միջոցներից 4,2 մլրդ կուղղվի «Շանգրի լա» խաղատան տուրքին

Casino

 Civilnet-ը գրում է, որ Հայաստանի հարկատուների գումարներն ուղղվելու են «Շանգրի լա» խաղատան լիցենզիայի տուրքին։ Մասնավորապես, կառավարությունը որոշել է 4,2 մլրդ դրամ վճարել բյուջե՝ «Շանգրի լա»-ի փոխարեն և «Շանգրի լա»-ի լիցենզիայի տուրքի համար։

«Շանգրի լա» խաղատունը շահագործում էր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա քլաբ» ընկերությունը։ Կորոնավիրուսի համաճարակի բռնկումից հետո խաղատան նկատմամբ սահմանափակումներ կիրառվեցին, հետագայում ֆինանսների նախարարությունն անվավեր ճանաչեց խաղատան լիցենզիան։ «Օնիրա քլաբ»-ն անցնելով ներպետական ատյանները՝ հասել է ֆինանսների նախարարի հրամանի անվավեր ճանաչելուն, և այժմ պետական տուրքը վճարվելու է հենց լիցենզիան անվավեր ճանաչած ֆինանսների նախարարության կողմից՝ տուրքը չվճարելու հիմքով։ Ընկերությունն իր հեթրին պատճառաբանում էր, որ տուրքը չի կարող վճարել, քանի որ կորոնավիրուսի ընթացքում պարետի համապատասխան որոշմամբ իր գործունեությունը դադարեցվել է։ Հարցը ներառված է կառավարության հուլիսի 7-ի նիստի օրակարգում։

2021-ի փետրվարին վարչական դատարանը բավարարել է ընկերության հայցն ու անվավեր ճանաչել խաղատանը լիցենզիայից զրկելու ֆինանսների նախարարի որոշումը, հետո ֆինանսների նախարարությունը բողոքարկել է դատարանի այս որոշումը, սակայն հաջողության չի հասել։ Վճռաբեկ դատարանում նախարարությունը դարձյալ պարտվել է, ու վարչական դատարանի որոշումը մտել է ուժի մեջ։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…