Հակամարտության կարևորագույն հարցեր դեռևս մնում են չլուծված, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը․ ԱՄՆ դեսպանատան պատասխանը ԳԱԼԱ-ին

Patasxan

  ԳԱԼԱ-ն  հարցում է ուղարկել Հայաստանում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպաններին՝ խնդրելով մեկնաբանել Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարությունը:

Հունիսի 23-24-ը պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը՝ ամերիկացի և ֆրանսիացի մասնակիցների նախաձեռնությամբ:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հարցադրմանը այսպես է արձագանքել.

«Միացյալ Նահանգները ջանում է աջակցել և նպաստել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղղությամբ դրական զարգացումներին։ Միացյալ Նահանգները, ներգրավվելով երկկողմ ձևաչափում ու նույնկերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին լուծելու բոլոր չկարգավորված խնդիրները»:

Հաջորդ հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ինչպիսի՞ հնարավորություններ են տեսնում, և ինչպե՞ս են մեկնաբանում Ադրբեջանի շարունակական սպառնալիքները, թե ուժով կբացեն «Զանգեզուրի միջանցքը», ԱՄՆ դեսպանատնից պատասխանել են

«Հակամարտության կարևորագույն հարցեր դեռևս մնում են չլուծված, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մենք շարունակում ենք կարծել, որ տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագայի բանալին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորումն է:

Մենք, նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ ենք աջակցել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորմանն ուղղված ջանքերում»:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…