Ավինյանը հայտնել է՝ երբ կլինեն Երեւանի ավագանու հաջորդ ընտրությունները

Avinyan
ՀՀ Նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրառում է արել․
 Ինձ անհասկանալի պատճառներով մի շարք անձինք ու ԶԼՄ-ներ ինտենսիվորեն պատրաստվում են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին։
Եվ այդ համատեքստում չհայտարարված «պատերազմի» են դուրս եկել` առիթ-անառիթ գրեթե ամենօրյա ռեժիմով հորինվածքներ և մանիպուլյացիաներ հյուսելով ու տարածելով։
Քաղաքական ավելի ակտիվ շրջանում մտադիր եմ հանգամանալից կերպով անդրադառնալ որոշ հարցերի, որպեսզի մանիպուլյացիան անընդհատ կրկնելով ճշմարտություն չդառնա, իսկ մինչ այդ ուզում եմ հիշեցնել, որ Երևանի ավագանու հերթական ընտրությունները 2023թ. աշնանն են։

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…