Իրանն ուրանի մինչեւ 20 տոկոս հարստացման մասին հայտարարեց

Atomayin

  Իրանի Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քամալվանդին ասել է, որ երկիրը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը արդեն տեղեկացրել է երկու շաբաթ առաջ գործարկված ցենտրիֆուգների կասկադի միջոցով ուրանը մինչեւ 20 տոկոս հարստացնելու իր մտադրության մասին, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը:

Նա նշել է, որ սա գործընթացի վերջնական տեխնիկական փուլն է եւ նշել, որ Իրանը ՄԱԿ-ի միջուկային գործակալությանը նախապես տեղեկացրել է Ֆորդոյի օբյեկտի IR-6 ցենտրիֆուգների կասկադ ուրանով հարուստ գազ մղելու իր ծրագրի մասին։

Քամալվանդիի խոսքով՝ արեւմտյան լրատվամիջոցները այս հարցը սկսել են ուռճացնել հենց որ ԱԷՄԳ-ն հաստատել է Իրանում ուրանի հարստացման փաստը։

«Իրանի երեկվա քայլը նախապես հայտարարված միջոցառման վերջին տեխնիկական քայլն էր: Այն, ինչ արել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը, համահունչ է իր օրինական պատասխանատվությանը`այն է գործարկել եւ հզորացնել 1000 (վեց կասկադ) IR6 ցենտրիֆուգներ», — ասել է Քամալվանդին:

 

Auroranews.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…