Շատ եմ ափսոսում․ Իշխան Սաղաթելյանը՝ Մանվել Փարամազյանի կողմից Աննա Հակոբյանին վարդերով դիմավորելու մասին

Parmazyan

 Ափսոսում եմ, շատ եմ ափսոսում, որովհետև Մանվել Փարամազյանն այս իշխանության դեմ պայքարել է, այդ պայքարի հետևանքով ապօրինի ազատազրկվել է և քանի ամիս բանտարկության մեջ է  գտնվել, այն ինչ կատարվել է  Քաջարանում, ինձ համար անընդունելի է, ինչ–որ տեղ նաև անհասկանալի։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Քաջարանի քաղաքապետի կողմից Աննա Հակոբյանին վարդերով դիմավորելու առիթի վերաբերյալ։

«Բայց գիտեք, յուրաքանչյուրն ինքն է  որոշում իր ընթացքը, իր գործությունեությունը , և իր արածի ու քայլերի համար տալիս է բացատրություն և կրում պատասխանատվություն։  Անկեղծ, ես ափսոսում եմ, ափսոսում, որովհետև ինքն այն մարդկանցից էր, որը դուրս էր եկել պայքարի և այդ պայքարի համար ազատությունից զրկվել էր։ Ի՞նչ է փոխվել, ի՞նչ է կատարվել, մանրամասներին չեմ տիրապետում, մի բան վստահեցնում եմ, որ հեշտ չի լինելու, իրոք, մարդիկ են լինելու, որ չեն դիմանալու, որ ընտրություն են անելու, բայց դա որևէ կերպ չի ազդելու մեր շարժման ընթացքի վրա»,–ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա հավելեց, որ Մանվել Փարամազյանը «Դիմադրություն» շարժման կազմակերպիչը կամ առաջնորդներից մեկը չէր, որ նրա այդ քայլից շարժումը վնաս կրի․«Ես ասում եմ՝ որքանով ճանաչել եմ նրան, մեծ վստահություն եմ ունեցել նրա նկատմամբ, չեմ բացառում, որ նման դեպքեր էլի կլինեն, բայց դա չի ազդելու շարժամն վրա, ովքեր գնալու են, թող գնան, տեսնենք ովքեր են մնում»։

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ Փարամազյանի նկատմաաբ ճնշումը չի բացառում։

 

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…