Ե՛վ Մոսկվան, և՛ Բրյուսելը վերջին մեկ տարվա, նույնիսկ վերջին 6-7 ամսվա ընթացքում հայտարարել են, որ միջանցքային տրամաբանության որևէ հարց երբեք չի քննարկվել. Գրիգորյան

AKH qartughar

 Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Արմեն Գրիգորյանը  անդրադառնալով ընդդիմության պնդումներին, թե գործընթացը տեղի է ունենում նախապայմանների հիման վրա՝ նա նշել է՝ բոլոր այդ հանդիպումների հաղորդագրություններում հատուկ ասվել  է, որ որևէ նախապայման չկա։ Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման մասին հարցին, ԱԽ քարտուղարը նշել է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ միջանցքը իր համար կարմիր գիծ է, և նման հարց չի քննարկել։

«Ե՛վ Մոսկվան, և՛ Բրյուսելը վերջին մեկ տարվա, նույնիսկ վերջին 6-7 ամսվա ընթացքում հայտարարել են, որ միջանցքային տրամաբանության որևէ հարց երբեք չի քննարկվել»,- ընդգծել է Գրիգորյանը:

Հարցին՝ ինչո՞ւ են Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպում երրորդ երկրներում, ԱԽ քարտուղարը հույս է հայտնել, որ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցից հետո այդ հանդիպումները հնարավոր կլինեն անցկացնել և՛ Հայաստանում, և՛ Թուրքիայում։

Արմեն Գրիգորյանը նաև նշել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին Հայաստանը տեղյակ է պահում իր բոլոր գործընկերներին. «Քանի որ Ռուսաստանի Դաշնությունը հենց սկզբից ներգրավված է եղել, նրանք ամբողջ գործընթացից տեղյակ են և իրենց մասնակցությունն են բերում այս հարաբերությունների կարգավորմանը»:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ ԱԽ քարտուղարը նշել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգում փակուղի չկա, և որ Հայաստանը շարունակում է աշխատել, որպեսզի հնարավոր լինի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օրակարգը հնարավորինս արագ առաջ տանել:

ԱԽ քարտուղարը նշել է, որ Հայաստանը պատրաստ է բանակցություններին, և Ադրբեջանի կողմից նման քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր կլինի ավելի արագ առաջ շարժվել. «Ես կարող եմ ևս մեկ անգամ հրապարակային հաստատել, որ հայկական կողմը միշտ պատրաստ է առարկայական բանակցությունների, և եթե նմանատիպ քաղաքական կամք դրսևորվի, բնականաբար, մենք ավելի շատ արագ առաջ կգնանք»:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…