Հունաստանի վարչապետը կոշտ է արձագանքել «գորշ գայլերի» առաջնորդին

Ocupacia

  Թուրքիայում գործող ազգայնամոլական «գորշ գայլերի» կազմակերպության կամ այլ կերպ ասած՝ Գաղափարապաշտների ակումբների կրթության և մշակույթի հիմնադրամի նախագահ Ահմեդ Յիղիթ Յըլդըրըմի կողմից երեկ հրապարակված լուսանկարը հերթական լարվածության պատճառն է դարձել Անկարա-Աթենք հարաբերություններում։

Լուսանկարում Յիղիթ Յըլդըրըմը «գորշ գայլերի» առաջնորդ, «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) ղեկավար Դևլեթ Բահչելիի հետ է, իսկ նրանց ձեռքում քարտեզ է՝ «Մեր ազգային ուխտը՝ ծովերում» վերտառությամբ։ Քարտեզում հունական մի շարք կղզիներ ներկված են կարմիր գույնով այնպես, ինչպես ներկված է Թուրքիայի տարածքը։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը խիստ բացասական է արձագանքել այդ քարտեզին։

«Լավ նայե՛ք այս քարտեզին։ Կրետեն, Հռոդոսը, Լեսբոսը, Քիոսը, Սամոսը՝ բոլորը կլանված են Թուքիայի կողմից։ Սա ծայրահեղականների տենդային պատրա՞նքն է, թե՞ Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը։ Մեկ այլ սադրա՞նք է, թե՞ իրական նպատակ։ Նախագահ Էրդողանը պետք է հստակ արտահայտի իր դիրքորոշումը իր կոալիցիոն կրտսեր գործընկերոջ վերջին խեղկատակությունների վերաբերյալ»,- գրել է Միցոտակիսը՝ Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակելով այդ լուսանկարը:

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…