Ստամբուլի մետրոյում սևամորթ մի ընտանիք ռասիստական հարձակման է ենթարկվել

Hayhoyel

Ստամբուլի Յենիքափը-Հաջըօսման մետրոյի Հալիչ կայարանում մի սևամորթ ընտանիք ռասիստական հարձակման է ենթարկվել։

Սոցիալական ցանցերի թուրքական տիրույթում մեծ աղմուկ հանած տեսանյութում երևում է, որ մետրոյի ուղևորներից մեկը վիրավորում է իր կողքին նստած մի սևամորթ մարդու, որը երթևեկում էր կնոջ ու երեխայի հետ միասին։

Լսվում է, թե ինչպես է և՛ թուրքերենով, և՛ անգլերենով վիրավորանքներ հնչեցնող մարդը գոռում՝ «վերադարձե՛ք Աֆրիկա, գնացե՛ք այստեղից»։

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սոցցանցում այդ տեսանյութի տարածումից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել այդ կարգազանց քաղաքացուն։ Նա մեղադրվում է «խտրականության, ժողովրդի մեջ ատելություն և թշնամանք հրահրելու» մեջ։

 

Ermenihaber.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…