Ծրագրավորման գրասենյակի վրա հարձակումը բացահայտվել է. ձերբակալվել են իրանցիներ

Iranciner

  Հուլիսի 11-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ-ում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ ժամը 17.30-ին դիմակավորված չորս անձինք մուտք են գործել Վ. Փափազյան փողոցում գործող ՍՊ ընկերության տարածք և զենքի սպառնալիքով հափշտակել սեփականատիրոջն ու ընկերներին պատկանող ոսկյա շղթան, փող, բջջային հեռախոս ու դիմել փախուստի:

Դեպքի վայր էր մեկնել օպերատիվ-քննչական խումբ:

Նույն օրը, ժամը 21.02-ին, ԻԻՀ 49-ամյա քաղաքացին հաղորդում էր տվել, որ 4 անհայտ անձինք ապօրինի մուտք են գործել իր վարձակալած ծրագրավորման գրասենյակ և զենքի ու դանակի սպառնալիքով հափշտակել բջջային հեռախոս, իր անձնագիրը, 70.000 դրամ, պարանոցից՝ ոսկյա շղթան, իսկ ընկերոջ պարանոցից հափշտակել են ոսկյա շղթան, ոսկյա թևնոցը, «Սամսունգ» խելացի ժամացույցը, ԻԻՀ վարորդական իրավունքի վկայականը և 2 էլեկտրական կրիչ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ատրճանակի նմանվող առարկա, կպչուն ժապավեն, պլաստմասե ամրաններ, աչքերը կապելու կապիչներ, պոլիէթիլենային տոպրակ և մկրատ:

Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է հանցագործությունը կատարողների և օժանդակողի ինքնությունը:

Հանցագործությանն օժանդակողը՝ ԻԻՀ 36-ամյա քաղաքացին, Մաշտոցի պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Արաբկիրի բաժին: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:

Հուլիսի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի (Ավազակությունը) 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ հանցագործությունը կատարած, ազգությամբ պարսիկ երեք երիտասարդները Երևանի Գրիգոր Արծրունու փողոցից նստել են «Օպել» մակնիշի տաքսին և ուղևորվել

Մեղրիի սահմանային անցակետ:

Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մեղրիի բաժնի ծառայողների հետ, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, Մեղրի-Ագարակ ճանապարհահատվածում հայտնաբերել և ձերբակալել են հանցագործությունը կատարած եռյակին, որոնցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գողոն հանդիսացող ոսկյա շղթան:

Նրանք ներկայացվել են նախաքննական մարմնին:

Կատարվում է նախաքննություն։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…