Մոսկվայաբնակ բարերարը Ստեփանավանի փողոցների բարեկարգման համար ավելի քան 70 միլիոն դրամ է նվիրաբերել

Stepanavan

  Մոսկվայաբնակ բարերար, մեր համաքաղաքացի Էմիլ Ռաֆիկի Երիցյանը Ստեփանավանում սուբեվենցիոն ծրագրով իրականացվող Խորենացի և Մխիթար Սպարապետ փողոցների հիմնանորոգման համար (համայնքի ներդրման բաժնեմաս) նվիրաբերել է 70 515 940(յոթանասուն միլիոն հինգ հարյուր տասնհինգ հազար ինը հարյուր քառասուն ) ՀՀ դրամ։

Այս մասին ասվում է համայնքապետարանի էջում: Նշվում է, որ այդ կապակցությամբ երեկ  Ստեփանավանի համայնքապետարանում, համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանն ու Էմիլ Երիցյանը կնքել են նվիրաբերության պայմանագիր, որի հիման վրա էլ կնքվել է համաձայնագիր։

Ստեփանավանի համայնքապետարանը՝ ղեկավար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ, խորին երախտագիտություն է հայտնել  Էմիլ Երիցյանին՝ օրինակելի և հայրենանվեր գործունեության համար և վստահեցրել, որ համայնքապետարանը սիրով և բարձր պատասխանատվությամբ է ընդունում նման արժանապատիվ քայլերը՝ ի նպաստ  Ստեփանավանի։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…