Դավութօղլուն մտահոգված է. Թուրքիայում այս ձմեռ հնարավոր է որոշ իրադարձություններ տեղի ունենան

Davutoghlu

   Թուրքիայի նախկին վարչապետ, ներկայումս ընդդիմադիր «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է Թուրքիայի «Հաղթանակ» կուսակցության (Zafer Partisi) նախագահ Ումիթ Օզդաղի՝ երկրում հնարավոր ներքաղաքական խռովությունների առաջացման վերաբերյալ պնդումներին։

Նշենք, որ Օզդաղը վերջերս հայտարարել էր, որ Թուրքիայում քաղաքացիական պատերազմ է սկսվելու, ինչի պատճառով վերջինիս դեմ երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մեղադրանք էր առաջադրել։ 

Մինչ Թուրքիայի ՆԳՆ-ն Օզդաղին մեղադրում է «շինծու մեղադրանքներ հնչեցնելու մեջ», նախկին վարչապետ Դավութօղլուն վերջինիս աջակցող հայտարարությամբ է հանդես գալիս։ 

Դավութօղլուն ընդդիմադիր «T24»-ի թղթակից Մուրադ Սաբունջուին տված հարցազրույցում ասել է. «Եթե մի ​​երկրում կա այսքան արագ տարածվող բևեռացում, եթե կա այնպիսի կոռուպցիոն միջավայր, որը մի երկրում աղքատացման պատճառ է դառնում և եթեհանցավոր կազմակերպությունները գլուխ են բարձրանում, ապա նման վայրում կայունություն ունենալը շատ դժվար է։ Հատկապես այս ձմռան հետ կապված, իրապես շատ մտահոգված եմ»։ 

Նա մտահոգություն է հայտնել, որ այս ձմռանը, մասնավորապես՝ ներկայիս տնտեսական իրավիճակով պայմանավորված, Թուրքիայում կարող են որոշ իրադարձություններ տեղի ունենալ։

Դավութօղլուն կոչ է արել, որ բոլոր պետպաշտոնյաներն ու քաղաքական գործիչները համախմբվեն մի խելամիտ գաղափարի շուրջ։

 

Ermenihaber.am

 

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…