18 համայնքում կանցկացվեն ընտրություններ. ԿԸՀ-ն ներկայացրել է ընթացակարգն ու ժամկետները

KYHV

 Սեպտեմբերի 25-ին Հայաստանի 18 համայնքներում նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

ԿԸՀ-ից տեղեկացնում են՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն՝

— Արագածոտնի մարզի Ալագյազ, Ծաղկահովիտ, Թալին համայնքներում.

— Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում.

— Լոռու մարզի Գյուլագարակ, Ալավերդի, Լոռի Բերդ, Տաշիր համայնքներում.

— Կոտայքի մարզի Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ համայնքներում.

— Շիրակի մարզի Անի համայնքում.

— Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան համայնքներում.

— Վայոց ձորի մարզի Արենի, Եղեգիս համայնքներում.

— Տավուշի մարզի Բերդ համայնքում:

Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունները կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով, իսկ մյուս համայնքներում ավագանու ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով:

Համամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են 2022 թվականի օգոստոսի 11-ից մինչև օգոստոսի 21-ը՝ մինչև ժամը 18:00-ը, գրանցումը կատարվում է 2022 թվականի օգոստոսի 21-ից մինչև օգոստոսի 26-ը:

Ալագյազ համայնքի մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների դեպքում  թեկնածուների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են 2022 թվականի օգոստոսի 21-ից մինչև օգոստոսի 26-ը՝ մինչև ժամը 18:00-ը, իսկ գրանցումը կատարվում է 2022 թվականի օգոստոսի 26-ից մինչև օգոստոսի 31-ը՝ մինչև ժամը 18:00-ն:

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2022 թվականի սեպտեմբերի 11-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ վարչության համապատասխան տարածքային բաժանմունք:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակացույցները, անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը հրապարակված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում՝ www.elections.am:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…