Հյուրանոցի կայանատեղիում կանանց վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Pisk

  Հուլիսի 21-ին, ժամը 17.20-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք, թափանցող վերք՝ առանց օրգանների վնասման, միջկողային զարկերակի վնասումով, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ մի կին է բուժօգնության տեղափոխվել: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է բուժօգնության տեղափոխվածի ինքնությունը՝ մայրաքաղաքի 28-ամյա բնակիչ:

ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Կոտայքի բաժնի, Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևան-Սևան ճանապարհի 23-րդ կմ-ին՝ հյուրանոցային համալիրի կայանատեղիում, մի խումբ կանայք կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են, որի ընթացքում էլ 34-ամյա կինը դանակահարել է հիվանդանոց տեղափոխվածին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում 34-ամյա կինը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին և ներկայացրել հանցագործության գործիք դանակը: Նա ներկայացվել է վարույթը նախաձեռնող մարմնին և տվել խոստովանական ցուցմունք:

Քրեական վարույթը շարունակվում է:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…