BBC. Կարծում եմ նրանք շուտով  կսպառվեն։ Նրանք ստիպված են լինելու դադար տալ, և դա ուկրաինացիներին հնարավորություն կտա պատասխան հարված հասցնելու.

BBC

  Բրիտանական արտաքին հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրը հայտարարել է, որ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում ռուսական զորքերի համար գնալով ավելի դժվար է լինելու նոր ծառայողների ներգրավելը և ռազմաճակատ զենք հասցնելը։ Նրա կարծիքով՝ Ուկրաինայի համար դա նշանակում է հակահարձակման համար պատուհանի առաջացում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Կարծում եմ նրանք շուտով  կսպառվեն։ Նրանք ստիպված են լինելու դադար տալ, և դա ուկրաինացիներին հնարավորություն կտա պատասխան հարված հասցնելու»,-ասել է Մուրը ԱՄՆ-ում անվտանգության ֆորումի ժամանակ։ Նա նշել է, որ Ռուսաստանի համար ամենամեծ ձախողումն այն է, որ Մոսկվան չկարողացավ հասնել իր սկզբնական նպատակներին՝ գրավել Կիևը, հեռացնել Ուկրաինայի նախագահին ու Արևմուտքում տարաձայնություններ առաջացնել։ Նա ռուսական ներխուժումն անվանել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում ագրեսիայի ամենասարսափելի, անթաքույց գործողությունը: Մուրը նաև հաստատել է  ռուսական բանակի կորուստների  մասին ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլիամ Բըրնսի հնչեցրած թիվը՝ 15,000։ Նա, սակայն, այդ տվյալներն անվանել է «պահպանողական գնահատական»։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…