Համալսարանական մասնագետների շնորհիվ օձի խայթոցից կրկին վերականգնվել է երեխայի առողջությունը

Oc

Ամռան ամիսներին օձի խայթոցների դեպքերը շատանում են: Համալսարանական մասնագետների շնորհիվ օձի խայթոցից կրկին վերականգնվել է երեխայի առողջություն:

🐍 Կոտայքի մարզի Զովունի գյուղից 9-ամյա երեխային շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Մուրացան» համալսարանական հիվանդանոց: Օձը խայթել է ձախ սրունքի շրջանում, վերջույթը կապտել է, այտուցվել: Համալսարանական հիվանդանոցային համալիրում ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, տրվել է հակաթույն՝ կանխարգելելու թույնի սիստեմոտոքսիկ ազդեցությունը:

🩺💊 Երեխայի վիճակն այժմ բավարար է, բուժումը շարունակում է համալսարանական կլինիկայում, արյան շրջանառությունը լավացնելու համար անցնում է նաև բարոթերապիայի սեանսներ:

👩‍⚕️ Մասնագետները խորհուրդ են տալիս առավել զգոն լինել ամռանը և թունավոր օձի խայթոցի դեպքում, նախքան հիվանդանոց հասցնելը, ցուցաբերել առաջին բուժօգնություն: Ստորև ներկայացնում ենք ՝ ինչպես պետք է վարվել օձի խայթոցի դեպքում:

✔️ Օձի խայթելուց հետո առաջին 5 րոպեի ընթացքում սեղմեք խայթած հատվածի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից։ Այս գործողությունը թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը։

✔️ Հանգստացրեք տուժածին, քանի որ նյարդային, գրգռված վիճակն արագացնում է արյան շրջանառությունը` նպաստելով մարմնում թույնի տարածմանը։

✔️ Եթե օձը խայթել է վերջույթը ապա անշարժացրեք այն և պահեք սրտի մակարդակից ցածր։

✔️ Սահմանափակեք տուժածի շարժումները, նստեցրեք կամ պառկեցրեք նրան։

✔️ Թունավոր օձի խայթելու դեպքում ճշմարիտ է հետևյալ ասացվածքը՝ «Օձի կծածը բուժելու ամենաարդյունավետ միջոցը ավտոմեքենայի բանալիներն են»։ Ժամանակն այս դեպքում ամենաորոշիչ գործոնն է։ Շատ կարևոր է ահազանգը կամ տուժածի արագ տեղափոխումը հիվանդանոց, սակայն դա պետք է անել առանց խուճապի մատնվելու՝ բացառելով տուժածի ցանկացած շարժում։ Այդ ընթացքում տուժածին խմեցրեք մեծ քանակությամբ հեղուկներ` ջուր, հյութ, թեյ, թան և այլն։

☑️ Չի կարելի արտածծել թույնը բերանով. բերանում եղած անգամ փոքր վերքից թույնը կարող է անցնել ձեր օրգանիզմ։

☑️ Խայթած հատվածի շրջանում կտրվածքներ մի արեք, մի այրեք կծած տեղը. ցավն արագացնում է արյան շրջանառությունը, ինչը նպաստում է թույնի տարածմանը։

☑️ Մի օգտագործեք սառը թրջոցներ և սառցապարկեր. դրանք օգուտ չեն տա տուժածին և կարող են նրա ինքնագիտակցությունը վատացնել։

☑️Օձերի խայթոցների դեպքում չի կարելի տեղադրել լարան՝ սեղմող միջոցներ. սա կբերի տվյալ հատվածի հյուսվածքների մեկուսացման, ինչի հետեւանքով տուժածը կարող է կորցնել վերջույթը։

☑️ Տուժածին մի տվեք ոգելից խմիչքներ. դրանք ևս արագանցում են արյան շրջանառությունը։

Արմեն Մուրադյան

Related Posts

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Ռոստովյան փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկում մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Մարտի 23-ին` ժամը 22:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Վստրեչի» կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ…