ԱԱԾ-ն և ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը հերքում են թուրք զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանը հատելու մաս

Sahman

  Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը և ՀՀ ԱԱԾ-ն հերքել են երեկ տարածված տեղեկությունը, թե թուրք զինծառայողներն ապօրինաբար հատել են ՀՀ պետական սահմանը և անօրինական գործողություններ իրականացրել Արագածավանի բնակիչների նկատմամբ։

Հաղորդվում է, որ հայ-թուրքական պետական սահմանի պահպանության ծառայությունն իրականացվում է ամենօրյա ռեժիմով։

Երեկ այս տեղեկությունը հերքել էր նաև Արագածոտնի մարզպետարանը` հայտնելով, որ Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ:

Արագածավան խոշորացված համայնքի համայնքապետ Արթուր Հովսեփյանն էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ գյուղից դուրս՝ դեպի Թուրքիայի սահման գտնվող ֆերմայի բանվորները ռուս սահմանապահների հսկողությամբ անցաթղթով են ելումուտ անում նշված տարածք:

Նրանք մնացել են սահմանից այն կողմ, ահազանգել են այդ մասին, և ռուս սահմանապահներն արձագանքել ու բանվորներին վերադարձրել են Հայաստանի սահման։

Armitmes.com

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…