Իսրայելցի դեսպանի՝ Թավրիզն «անդրբեջանական» անվանելու գրառումը ստացել է կոշտ պատասխան

Tavriz

  Բաքվում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքի՝ իրանական Թավրիզ քաղաքի «ադրբեջանական լինելու» մասին ստահոդ գրառումը կոշտ արձագանքի է արժանացել Իրանի կողմից։

Իսրայելի դեպանը Twitter-ում արած գրառման մեջ նշել է, որ ընթերցել է «Թավրիզի առեղծվածային հեքիաթները» գիրքը, որտեղից սովորել է «Ադրբեջանի պատմությունն ու մշակույթը»։ Գրառմանը կից Դիքը նաև լուսանկար է հրապարակել, որտեղ երևում են ընթերցած գիրքն ու Իսրայելի դրոշը։

Նա մասնավորապես գրել է. «Վերջերս ինձ ներկայացված այս հիանալի գրքից շատ բան եմ սովորում Թավրիզի ադրբեջանական պատմության և մշակույթի վերաբերյալ։ Ընկերնե՛ր, ի դեպ, այս ընթացքում ի՞նչ եք կարդում»։ 

Իսրայելցի դիվանագետի այս գրառմանը Тwitter-ում անդրադարձել է Բաքվում Իրանի դեսպան Աբբաս Մուսևին։ 

Նա Դիքին «արկածախնդիր երեխա» է անվանել, այնուհետև նշել. «Մեր եզակի Թավրիզն Իրանի վեհ պատմության մեջ հայտնի է որպես առաջինների բնօրրան։ Թվում է, թե առաջին չար սիոնիստին ևս կհուղարկավորի Թավրիզի ջանասեր ժողովուրդը»: 

Իրանցի դեսպանը զգուշացրել է. «Մեր կարմիր գիծը երբեք չանցնեք, երբե՛ք»։ 

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…