Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենայի դուռը բացվել է, կինը` ընկել. shamshyan.com

Meqenayic ynkel e

   Երեկ՝ հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 44-ամյա Էդգար Կ-ն ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհով ընթանալիս 47-րդ կմ հատվածում ընթացքի ժամանակ բացվել է աջ կողմի առջևի դուռը, ինչի հետևանքով ուղևորը վայր է ընկել։  Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ընկնելու արդյունքում ուղևորը մարմնակամն վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» ԲԿ, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները: Պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ՝ 41-ամյա Արմինե Հ-ն է։  

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը վարորդի կինն է, ավտոմեքենան էլ քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ ​

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…