Ադրբեջանը «Իսլամական ութնյակ» մտնելու հայտ է ներկայացրել

D 8

 Ադրբեջանը «Իսլամական ութնյակ» մտնելու հայտ է ներկայացրել։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Չավուշօղլուն նշել է, որ կազմակերպությունն ամրապնդման և հզորացման կարիք ունի:

«Իսլամական ութնյակ» ստեղծման որոշումը կայացվել է 1996 թվականի նոյեմբերին Ստամբուլում, առաջին գագաթնաժողովը կայացել է 1997 թվականի հունիսի 15-ին։ Կազմակերպությունը ներառում է ութ երկիր՝ Թուրքիա, Իրան, Պակիստան, Բանգլադեշ, Մալայզիա, Ինդոնեզիա, Եգիպտոս և Նիգերիա։

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…