Կառավարության՝ հուլիսի 28-ի նիստի ժամանակ որոշվել է Իրանի Իսլամական Հանրապետությանը թույլ տալ ՀՀ-ում հողամաս ձեռք բերել

HH Iran

 Կառավարության՝ հուլիսի 28-ի նիստի ժամանակ որոշվել է Իրանի Իսլամական Հանրապետությանը թույլ տալ ՀՀ-ում հողամաս ձեռք բերել։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանում Իրանի դեսպանությունը հայտագրով դիմել է ՀՀ ԱԳՆ-ին` ՀՀ քաղաքացի Ռուզաննա Հողմիկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Ավան Ծարավ աղբյուր փողոց 111 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքը օրենքով սահմանված կարգով ձեռք բերելու համար՝ դեսպանի կեցավայրի տեղակայման նպատակով:

Հայտագրում նշել է նաև, որ վերը նշված գույքը միակ գույքն է, որը ներկայացուցչությունը մտադիր է ձեռք բերել Երևանում՝ որպես դեսպանի կեցավայր։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել նաև Հայաստանի Հանրապետության կառավարութան՝ 2016 թվականի մայիսի 19-ի ,Իրանի Իսլամական Հանրապետությանը Հայաստանի Հանրապետությունում հողամաս ձեռք բերելու թույլտվություն տրամադրելու մասին»N 511-Ա որոշումը։

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մասին, համաձայն՝ հողամասի սեփականատերը ձեռք է բերում իրեն պատկանող հողամասի վրա կառուցված շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի սեփականության իրավունք: Ելնելով վերոնշյալից, ԱԳ նախարարությունը նպատակահարմար է գտնում թույլատրել Իրանի Իսլամական Հանրապետությանը Հայաստանի Հանրապետությունում հողամաս ձեռք բերելու:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…