Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձևավորվել է նոր ստորաբաժանում

nor

  ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Քյարամյանի համապատասխան հրամանով կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ստեղծվել է խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչություն:

Հիշյալ նոր ստորաբաժանման ձևավորումը պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով՝ խոշտանգումների, ինչպես նաև ոչ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով և բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ և 549-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեին վերապահված լինելու հանգամանքով:

Ներկա պահին ՀՀ քննչական կոմիտեում իրականացվում են նորակազմ վարչության համալրման և վերջինիս գործունեությունը պատշաճ կերպով կազմակերպելուն ուղղված աշխատանքներ:

Խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների դեպքերով՝ տարբեր ստորաբաժանումներում գտնվող քրեական վարույթները ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ սահմանված ժամկետում կենտրոնացվելու են նոր ստեղծված վարչությունում:

Մեկնարկային գործընթացներին զուգահեռ ՀՀ քննչական կոմիտեում ձեռնարկվում են նաև անհրաժեշտ միջոցառումներ, որոնց արդյունքում կապահովվի նոր կազմավորված ստորաբաժանման բարձր մասնագիտական պատրաստվածությունը և համակողմանի նախաքննության իրականացումը:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…