UEFA-ն հետաքննություն է սկսել թուրքական թիմի դեմ. Պուտինի անունի վանկարկում

Turqakan tim

 UEFA-ն հետաքննություն է սկսել Ստամբուլում կայացած Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի  «Fenerbahce — Dinamo» թիմերի պատասխան հանդիպման ժամանակ գրանցված միջադեպի կապակցությամբ:

Այն պահին, երբ ուկրաինական թիմը՝ Կևի «Dinamo»-ն, խաղի 89-րդ րոպեին հավասարեցրել էր հաշիվը՝ դարձնելով 1-1, թուրք երկրպագուները որոշել էին սադրանքի դիմել և վանկարկել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անունը՝ փորձելով հոգեբանական ճնշում գործադրել ուկրաինացի ֆուտբոլիստների վրա:

Տեղի ունեցածի կապակցությամբ հայտարարություն է արել թուրքական ակումբը՝ նշելով, որ վերոնշյալ վանկարկումները չեն արտահայտում թուրքական ակումբի դիրքորոշումը: Կոչ է արվել տարանջատել սպորտն ու քաղաքականությունը:

Թուրք ֆուտբոլասեր երկրպագուների վանկարկումների պատճառով «Դինամոյի» ռումինացի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հրաժարվել էր մասնակցել հետխաղային մամուլի ասուլիսին։

Հանդիպումից հետո Ինստագրամի թուրք հետևորդները Մոսկվայի «Dinamo»-ի էջում թողել են ռուսական դրոշով եւ ՌԴ նախագահ Պուտինին աջակցություն հայտնող բազմաթիվ մեկնաբանություններ։

Related Posts

Հավատում ենք, որ արդարությունը պիտի հաղթանակի, թույլ չպիտի տանք, որ եղբայրատյացությունը գերակայի․ Գարեգին Երկրորդ

Հուլիսի 29-ին ուխտավորաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության (Հ․Մ․Ը․Մ․) 12-րդ մարզախաղերի շուրջ 700 սկաուտներ՝ ուղեկցությամբ Կենտրոնական վարչության անդամների։ Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և…

ԿԳՄՍ նախարարը Վրաստանի իր պաշտոնակցի հետ քննարկել է միջպետական կրթաթոշակային ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ Այս մասին հայտնում…