ՌԴ տնտեսությունը «հաշմանդամ է դարձել» արևմտյան պատժամիջոցների հետևանքով․ հետազոտություն

Tntesutyun

  Ռուսաստանի տնտեսությունը «աղետալիորեն հաշմանդամ է դարձել» արևմտյան պատժամիջոցների և միջազգային ընկերությունների զանգվածային արտահոսքի պատճառով, ասվում է Յեյլի համալսարանի ուսումնասիրության մեջ, գրում է Euronews-ը:
Հետազոտությունը, որը հեղինակների կարծիքով ռուսական ժամանակակից տնտեսության «առաջին համապարփակ» վերլուծությունն է, պարզել է, որ ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը ջախջախիչ հարված է ստացել բազմաթիվ չափանիշներով: «Ռուսաստանը կորցրել է ընկերություններ, որոնք ձևավորում էին ՀՆԱ-ի մոտ 40%-ը՝ հետընթաց կատարելով շուրջ երեք տասնամյակների ընթացքում  կատարված օտարերկրյա ներդրումների ուղղությամբ»,- գրում են Յեյլի կառավարման դպրոցի հետազոտողները՝ հավելելով, որ իրավիճակն ավելի է վատթարացել կապիտալի և բնակչության «աննախադեպ փախուստի» պատճառով։ Ավելի քան 1000 ընկերություն գրեթե բոլոր ոլորտներից՝ նորաձևությունից մինչև ֆինանսներ, կրճատել է իր գործունեությունը Ռուսաստանում կամ ամբողջությամբ դուրս եկել երկրից ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր:
Հետազոտության հեղինակների կարծիքով միջազգային պատժամիջոցներն «անդառնալիորեն վատթարացրել են» Ռուսաստանի արտահանումը, իսկ ներմուծումը «մեծապես փլուզվել է»: Սա հանգեցրել է «մատակարարման համատարած պակասուրդի» Ռուսաստանի ներսում և պատճառ է դարձել, որ ներմուծման վրա հիմնված արտադրական ձեռնարկությունները կանգ է առնեն: «Չնայած Պուտինի՝ ինքնաբավության և ներմուծման լիարժեք փոխարինման շուրջ մոլորություններին, ռուսական ներքին արտադրությունը լրիվ կանգ է առել։ Կորսված բիզնեսները վերականգնելու, ապրանքներն ու տաղանդը փոխարինելու հնարավորություն չունենալով. Ռուսաստանի ներքին նորարարությունների և արտադրական բազայի խորտակումը հանգեցրել է գների աճի և սպառողների անհանգստության», – գրում է Յելի թիմը: 

Տաթև Ֆռանգյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/538877.html?fbclid=IwAR0PX-y9GSEgS_OybU36HzapWxgWlhK3A0lThnpZrid7oVVGRE06gIrrQj4

© factor.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…