Մեր փաստաբանները հայցադիմում են նախապատրաստում, կհանդիպենք դատարանում. Սուքիասյանի խոսնակը՝ Վազգեն Սաղաթելյանին

Dat

 ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վազգեն Սաղաթելյան անուն ազգանունով մի ստախոս, որն իրեն հռչակել է փրկիչ և քաղաքական գործիչ, ուրբաթ օրը ելույթ է ունեցել, մի քանի սուտ է խոսել՝ թիրախավորելով ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին։

Հին ու մի քանի հարյուր անգամ հերքված սուտն էր՝ այսպես կոչված «про огнетушителей» (կրակմարիչների մասին) և մի նոր սուտ ավտոմեքենաների գազաբալոնների լիցենզավորման մասին։

Մեր փաստաբանները հայցադիմում են նախապատրաստում, որպեսզի զրպարտության հայցով դիմեն դատարան։ Հիշեցնեմ, որ մենք դատարանում մի քանի տասնյակ գործերով հաղթել ենք ստեր հորինած լրատվականներին։
Կհանդիպենք դատարանում»։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…